Վրաստանը քննարկում է ԱՄՀ-ի հետ համագործակցության հնարավոր դադարեցման ռիսկերը

28.09.2023 | 14:29 Գլխավոր էջ / Նորություններ /
Վրաստանի ֆինանսների փոխնախարար Գեորգի Կակաուրիձեն հայտարարել է, որ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) աջակցության ծրագրի դադարեցումը կվտանգի Վրաստանի մակրոտնտեսական կայունությունը, եւ երկիրը վարկեր ներգրավելու հետ կապված խնդիրներ կունենա։

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն, այս մասին Կակաուրիձեն ասել է խորհրդարանի անդամների հետ հանդիպմանը։

Վրաստանի եւ ԱՄՀ-ի միջեւ 2022 թվականի հունիսին հաստատված Stand-by համագործակցության եռամյա ծրագիրը դադարեցված է անորոշ ժամանակով։ ԱՄՀ-ն մի քանի տրանշով պետք է Վրաստանին հատկացներ $ 280 մլն՝ տնտեսական բարեփոխումների  հաջող իրականացման եւ պարտավորությունների կատարման պայմանով։

Կակաուրիձեի խոսքով՝ ներկայիս կարգավիճակը խնդիրներ չի ստեղծում այլ ֆինանսական կառույցների աջակցությամբ իրականացվող նախագծերի համար, սակայն իրավիճակը կարող է կտրուկ փոխվել։

«Եթե ի վերջո ԱՄՀ-ն ոչ միայն ընդհատի, այլեւ դադարեցնի ծրագիրը եւ հայտարարի, որ Վրաստանի մակրոտնտեսական կայունությունը վտանգված է, դա վտանգ կստեղծի այլ ֆինանսական հաստատություններից վարկեր ներգրավելու համար: Եթե մենք ծրագիր չունենանք, ստիպված կլինենք յուրաքանչյուր ֆինանսական հաստատությանն առանձին ապացուցել մեր մակրոտնտեսական կայունությունը»,- ասել է փոխնախարարը։
Դիտում՝ 5279

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW