Binance-ը դուրս է գալիս Ռուսաստանի շուկայից

27.09.2023 | 17:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#Binance #Ռուսաստան
Binance կրիպտոարժույթի բորսան հեռանում է Ռուսաստանից՝ վաճառելով ռուսական բիզնեսը CommEX ընկերությանը։

«Առկա օգտատերերի այլ հարթակ կանոնավոր անցում ապահովելու համար անջատման գործընթացը կտեւի մինչեւ մեկ տարի: Ռուսաստանցի օգտատերերի բոլոր ակտիվներն ապահով եւ պաշտպանված են»,- ասված է Binance-ի հայտարարության մեջ:

Ընկերությունը բացատրել է, որ Ռուսաստանում գործունեությունը անհամատեղելի է դարձել «Binance-ի պահանջների պահպանման ռազմավարության հետ»: Նրանք պարզաբանել են, որ Binance-ն մի քանի ամսվա ընթացքում կփակի բորսային ծառայությունները եւ այլ բիզնես ուղղությունները Ռուսաստանում։

Օգոստոսին ԱՄՆ արդարադատության նախարարությունը հետաքննություն էր սկսել Binance-ի դեմ՝ հակառուսական պատժամիջոցների հնարավոր խախտման պատճառով։ Նշվում էր, որ ռուսական բանկերի քարտերով գործարքներ իրականացնելով, կրիպտոբորսան նպաստում էր արտասահման ռուսական միջոցների դուրսբերմանը եւ սահմանափակումների շրջանցելուն։
Դիտում՝ 5121

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW