Կենտրոնական բանկի (ԿԲ) խորհրդի որոշմամբ այսուհետ ներդրումային ընկերությունները կարող են կառավարել նաեւ ոչ հրապարակային ներդրումային ֆոնդեր:ԿԲ-ից հայտնել են, որ խորհուրդը հաստատել է «Ներդրումային ընկերություններին լրացուցիչ գործունեության տեսակներ թույլատրելու եւ դրանց իրականացման համար պահանջներ սահմանելու մասին» ՀՀ ԿԲ խորհրդի 332-Ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը:Նշվում է, որ նպատակն է վերացնել ակտիվների կառավարման ոլորտում ներդրումային ընկերությունների կողմից ամբողջական ծառայությունների մատուցման խոչընդոտները:Մասնավորապես, թույլատրվել է «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված արժեթղթերի փաթեթի կառավարման ծառայություն մատուցող ներդրումային ընկերություններին կառավարել նաեւ ոչ հրապարակային ներդրումային ֆոնդեր: Tweet Դիտում՝ 1784