Ֆասթ Բանկը՝ Մարզահամերգային համալիրի 40-ամյակին նվիրված միջոցառումների հովանավոր

15.09.2023 | 14:45 Գլխավոր էջ / Նորություններ /
Սեպտեմբերի 9-ին մեծածավալ միջոցառումներով եւ մեծ շուքով նշվել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի 40-ամյակը։ Ֆասթ Բանկը, որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն, կարևորելով Հայաստանում տեղի ունեցող մարզական, մշակութային, ժամանցային միջոցառումների անցկացման գործում Մարզահամերգային համալիրի ունեցած դերը, հանդես է եկել որպես համազգային նշանակություն ունեցող այս կառույցի հոբելյանին նվիրված միջոցառումների հովանավոր։

Տոնական օրը սկսվել է Կարեն Դեմիրճյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությամբ։ Դրան հաջորդել են Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված վազքի մարաթոնը, համալիրի հարակից այգում պիկնիկը, որն ուղեկցվել է սիրված երգիչների մասնակցությամբ համերգային ծրագրով, երեխաների համար կազմակերպված հետաքրքիր, զվարճալի և ուսուցողական միջոցառումները, հայկական ֆուտբոլի վետերանների և հանրային դեմքերի՝ երգիչների, քաղաքական, հասարակական գործիչների մասնակցությամբ ֆուտբոլային խաղը։ Տոնական տրամադրությունն ամբողջացել է hամալիրի շուրջ երեկոյան շուրջպարով։

«Համալիրն ի սկզբանե համազգային նշանակության կառույց է եղել, իր հարկի տակ ընդունել է նաև միջազգային մի շարք միջոցառումներ, մրցաշարեր։ Fast Bank-ում համոզված են, որ 40-ամյակի միջացառումները ևս մեկ անգամ կընդգծեն համալիրի կարևորությունն ու հետագա զարգացման, շենքի արդիականացման համար լրացուցիչ խթան կհանդիսանան»,- ասված է Բանկի մամուլի հաղորդագրության մեջ։

Դիտում՝ 2608
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW