“Նաիրիտ” գործարանը դադարեցրել է աշխատանքը պատվերների բացակայության պատճառով

17.12.2008 | 15:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Երեւանի քիմիական “Նաիրիտ” ԲԲԸ-ում այսօր հաստատել են տեղեկատվությունն այն մասին, որ ձեռնարկությունը դադարեցրել է աշխատանքը մինչեւ 2009 թվականի փետրվարը:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին ասել են գործարանի մամլո ծառայությունում, պատճառը պատվերների բացակայությունն է համաշխարհային ֆ‎‎‎ինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքով:

Մեկ շաբաթվա ընթացքում հրապարակվելու է աշխատակիցների հարկադիր արձակուրդի մասին “Նաիրիտի” ղեկավարության հրամանը:

Գործարանի բաշնետոմսերի 90 տոկոսը պատկանում է Rhinoville Property Limited ընկերությանը, 10 տոկոսը` ՀՀ կառավարությանը:

2008 թվականի հոկտեմբերին գործարանում արտադրվել է 476,163 տոննա կաուչուկ: 2008 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ ընկերությունում աշխատում էր 2742 մարդ:

“Նաիրիտի” ողջ արտադրանքը արտահանվում էր:

Դիտում՝ 12273
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW