ՀայՓոստն իջեցրել է Եվրոպա առաքվող ծանրոցների սակագները
15.09.2023 | 11:05 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀայՓոստ

ՀայՓոստից հայտնել են, որ, օրինակ, դեպի Ֆրանսիա կամ Գերմանիա հասցեագրված 20կգ ծանրոցի առաքման ընդհանուր արժեքը կազմում է 57,500 դրամ՝ նախկին 128,900 դրամի փոխարեն, իսկ 5 կգ ծանրոցի առաքումը 39,100 դրամից դարձել է 20,000 ՀՀ դրամ:
«Գնիջեցումը հաջողվել է իրականացնել լոգիստիկ նոր երթուղիների կիրառման, փոստփոխանակման գործընթացների օպտիմալացման, ինչպես նաեւ միջազգային գործընկերների հետ բանակցությունների արդյունքում»,- ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ էականորեն կրճատվել են նաեւ փոստփոխանակման ժամկետները։ Եվրոպական ուղղությունների դեպքում (Ֆրանսիա, Գերմանիա, Բելգիա, Ավստրիա) միջին առաքման ժամկետը կազմում է 7-10 օր։
Բարելավվել է նաեւ ներհանրապետական փոստփոխանակման որակը: Այժմ 80%-ից ավելի առաքանիները Հայաստան մուտք գործելուց հետո հասնում են իրենց հասցեատերերին ընդամենը 2 օրվա ընթացքում։
Եվրոպական երկրներ առաքվող ծանրոցների նոր սակագներին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: