Կենսաթոշակառուներն օգոստոսին ավելի քան 5 մլրդ դրամի անկանխիկ առեւտուր են արել
14.09.2023 | 17:34 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://www.primeminister.am/

Նա նշել է, որ կենսաթոշակով անկանխիկ առեւտրի համակարգին օգոստոսին միացել է նաեւ «Հայէկոնոմբանկը», ինչի արդյունքում 15 հազար նոր քաղաքացի է ներգրավվել.
«Այս պահին կենսաթոշակային քարտով անկանխիկ առեւտուր է անում, ընդհանուր առմամբ, 141 հազար անձ։ Անկանխիկ առեւտրի հետվճարների ծավալը միայն օգոստոսին կազմել է 419 մլն դրամ»։
Նախարարի խոսքով՝ համակարգին շուտով կմիանա նաեւ «Յունիբանկը» ու մինչեւ տարեվերջ շահառուների բավականին մեծ թիվ կարելի է կանխատեսել։
«Մեկ տարվա ընթացքում անկանխիկի առեւտրի ընդհանուր ծավալը կազմել է 43.2 մլրդ դրամ, իսկ որպես հետվճար ընդհանուր վերադարձվել է 3.6 մլրդ դրամ»,– ասել է Նարեկ Մկրտչյանը:
Նա նշել է, որ թոշակառուների 20-25%-ն արդեն միացել է համակարգին. «Ծրագրի մեկնարկից մինչեւ օգոստոսը, ներառյալ` արձանագրվել է 43.2 մլրդի անկանխիկի ընդհանուր ծավալ, իսկ ընդհանուր վերադարձվել է 3.6 մլրդ դրամ»։
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: