ՊԵԿ-ը ստացել է տեղեկատվական անվտանգության կառավարման միջազգային հավաստագիր

12.09.2023 | 10:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ստացել է «Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգեր» ISO/IEC 27001-2013 ստանդարտի միջազգային հավաստագիր:

«Մենեջմենթ Միքս» ՍՊ ընկերության հետ կնքված պայմանագրի շրջանակում, կոմիտեում, 2023 թ. հունիսին իրականացվել է տեղեկատվական անվտանգության ուսումնասիրություն, որի նպատակն էր ստուգել ՊԵԿ-ի տեղեկատվության հավաքագրման, մշակման, պահպանման և ոչնչացման հետ կապված գործառույթների համապատասխանությունը միջազգային Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգեր ISO/IEC 27001-2013 ստանդարտի պահանջներին։

Ուսումնասիրության ընթացքում «TÜV Reihnland» կազմակերպության աուդիտորները ՊԵԿ  ստորաբաժանումներում ուսումնասիրել են տեղեկատվության մշակման հետ կապված գործընթացներ, որի արդյունքում էլ հաստատվել է ՊԵԿ-ի տեղեկատվական համակարգերի համապատասխանությունը՝ Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգեր ISO/IEC 27001-2013 ստանդարտին։
Դիտում՝ 1299

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW