Կոնվերս Բանկը մեկնարկել է նոր արշավ Visa Premium քարտապանների համար
11.09.2023 | 16:23 Գլխավոր էջ / Նորություններ /


Մինչեւ հոկտեմբերի 31-ը կատարելով հանրագումարային 500,000 եւ ավելի ՀՀ դրամի կամ համարժեք արտարժույթի անկանխիկ գնումներ Visa Premium քարտերով՝ բանկի հաճախորդները կմասնակցեն խաղարկության, որի մրցանակային ֆոնդը ներառում է.
- Ընտանեկան ուղեւորություն Abu Dhabi Ferrari World՝ նախատեսված մինչեւ 4 անձի համար (ամուսիններ եւ 2 երեխա);
- Զվարթնոց օդանավակայանի VIP սրահով 5 երկկողմանի թռիչք՝ նախատեսված 2 անձի համար;
- 30 կտրոն օդանավակայանի Fast Track-ից օգտվելու համար
Մրցույթի մասնակիցները յուրաքանչյուր հանրագումարային 500,000 ՀՀ դրամի/ համարժեք արտարժույթի անկանխիկ գործարքի դիմաց կստանան անհատական կոդ: Մրցույթում հաղթողները կորոշվեն Կոնվերս Բանկի ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերի ընթացքում՝ քարտապանին տրամադրված անհատական կոդերից պատահական ընտրության միջոցով:
Բանկում նշել են, որ զուգահեռաբար Visa Premium քարտապանները կօգտվեն Visa վճարահաշվարկային համակարգի տարաբնույթ առաջարկներից, ինչպես նաեւ պրեմիում քարտապանների համար Բանկի եզակի առաջարկից:
«Կոնվերս Բանկի պրեմիում քարտերը մրցակցային մեծ առավելություն ունեն Հայաստանում: Բանկը միակն է, որի պրեմիում քարտապան հաճախորդները, վճարելով ընդամենը 100 դրամ մուտքի վճար, մինչեւ 14 տարեկան երկու երեխայի հետ կարող են անսահմանափակ օգտվել Զվարթնոց օդանավակայանի Business Lounge-ից»,-ասել են Բանկում:
Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: