IDBank-ն ընդլայնել է նախորդ տարի Գյումրիում բացված զանգերի կենտրոնը` հաշվի առնելով մարզերի համաչափ զարգացման կենսական նշանակությունը:IDBank-ի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի խոսքով՝ Երեւանից բացի այլ քաղաքներում նոր աշխատակիցներ ներգրավելով՝ բանկը լուծում է մի շարք կարեւոր խնդիրներ. մարզերի համաչափ զարգացումը, աշխատատեղերի ապակենտրոնացումը, մարզերում կայուն եւ մրցունակ աշխատատեղերի ստեղծումը մարզերի բնակիչների համար, Երեւան տեղափոխվելու անհրաժեշտության վերացումը։ «Անհրաժեշտ է ընդգծել նաեւ, որ մենք աշխատակիցներին ապահովում ենք ոչ միայն ժամանակակից ստանդարտներին համապատասխան մրցունակ աշխատանքային պայմաններով, այլ նաեւ տալիս ենք մասնագիտական աճի հնարավորություն», - ավելացրել է նա:IDBank-ի աշխատակիցներն ապահովված են մի շարք լրացուցիչ արտոնություններով. բժշկական ապահովագրություն, գործընկեր կազմակերպությունների կողմից զեղչեր եւ առաջարկների տրամադրում, մասնագիտական դասընթացներ եւ վերապատրաստում, ճկուն աշխատանքային գրաֆիկ եւ լրացուցիչ հանգստյան օրեր։Գյումրիում բացված զանգերի կենտրոնի աշխատակից Թամարա Պետրոսյանը պատմել է.«Ես Գյումրիի զանգերի կենտրոնում աշխատում եմ բացման օրվանից, այսինքն՝ մոտ մեկ տարի: Այն ժամանակ ընդամենը 3 աշխատակից էր սպասարկում զանգերը, իսկ հիմա մեր թիմը համալրվել է, արդեն շուրջ 20 հոգուց է բաղկացած»։IDBank-ի զանգերի կենտրոնի ղեկավար Դավիթ Լազարյանի խոսքով՝ այսպիսով բանկը նպատակ ունի նաեւ բարձրացնելու հաճախորդների հեռավար սպասարկման որակը։ «Այսօր զանգերի կենտրոնի միջոցով հաճախորդները հնարավորություն ունեն առանց տնից դուրս գալու պատասխան ստանալու իրենց հուզող բոլոր հարցերին եւ վայելելու մեր մասնագետների օպերատիվ աջակցությունը առանց որեւէ անհարմարություն կրելու», - հավելել է Դավիթ Լազարյանը։IDBank-ի թիմին միանալու համար հետեւե՛ք բանկում առկա թափուր հաստիքների մասին թարմացվող հայտարարություններին։ Tweet Դիտում՝ 2625