Հայէկոնոմբանկն ԱԶԲ-ի կողմից արժանացել է առեւտրի ֆինանսավորման գծով մրցանակի

05.09.2023 | 17:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայէկոնոմբանկ #ԱԶԲ #մրցանակ
Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) կողմից կազմակերպվող առեւտրի ֆինանսավորման գծով իններորդ տարեկան մրցանակաբաշխության շրջանակում Հայէկոնոմբանկին շնորհվել է հերթական մրցանակը՝ «2023թ. առաջատար գործընկեր բանկ Հայաստանում»:

Բանկից հայտնել են, որ այս մրցանակը ստանում են արդեն հինգերորդ անգամ՝ սկսած 2015 թվականից: Մրցանակը շնորհվում է Ասիական Զարգացման Բանկի լավագույն միջազգային գործընկերներին ակտիվ եւ վստահելի համագործակցության համար:

«Ասիական Զարգացման Բանկի երաշխավորությամբ՝ «Առեւտրի եւ մատակարարման շղթայի ֆինանսավորման ծրագրի» (TSCFP) շրջանակում բանկը ներգրավել է առեւտրի ֆինանսավորման գծով նպատակային ֆինանսավորում, որով ապահովվել է մի շարք ընկերությունների ներմուծման գործարքների՝ ժամանակակից սարքավորումների եւ հումքի ձեռքբերման ֆինանսավորումը:

Ասիական Զարգացման Բանկի եւ Հայէկոնոմբանկի միջեւ երկարամյա արդյունավետ համագործակցությունը մշտապես նպաստել է Հայէկոնոմբանկի հաճախորդների բիզնեսի զարգացմանը՝ հաշվի առնելով դրանց առանձնահատկությունները եւ պահանջները»,- ասված է բանկի հաղորդագրությունում:
Դիտում՝ 6064
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW