ՎԶԵԲ-ը $15 միլիոնի վարկ կտրամադրի Հայաստանին տեղական բիզնեսներին աջակցելու նպատակով

05.09.2023 | 14:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎԶԵԲ #Հայաստան #վարկ #տեղական բիզնես
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) եւ Եվրոպական միությունը (ԵՄ) օգնում են բարելավել հայաստանյան միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) ֆինանսավորման հասանելիությունը:

Այս համագործակցության շրջանակում ՎԶԵԲ-ը կտրամադրի $15 միլիոնին համարժեք ՀՀ դրամ վարկ՝ ԱԿԲԱ բանկի միջոցով ավելի շատ բիզնեսների աջակցելու նպատակով, հատկապես գյուղական վայրերում գործողներին։ Ֆինանսավորումը կհասցեագրի նաեւ տեղական արժույթով ավելի երկարաժամկետ ֆինանսավորման աճող պահանջարկի խնդիրը։

Վարկային պայմանագրի հանդիսավոր ստորագրմանը ՎԶԵԲ-ի առաջին փոխնախագահ Յուրգեն Ռիգտերինկը նշել է, որ ուժեղ մասնավոր հատվածը ՎԶԵԲ-ի առաջնահերթություններից է.

«Այս ֆինանսավորումը կաջակցի գյուղական վայրերում գործող ավելի շատ մասնավոր բիզնեսների։ Դրամով հասանելի ֆինանսավորումը կպաշտպանի վարկառուներին արտարժույթի հետ կապված ռիսկերից»:

Եվրոպական հանձնաժողովի Արեւելյան գործընկերության եւ ինստիտուցիոնալ զարգացման հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը նշել է. «Լուծելով տեղական արժույթով տրամադրվող ֆինանսավորման հրատապ անհրաժեշտությունը՝ մենք ճանապարհ ենք հարթում Հայաստանի բիզնես էկոհամակարգի ավելի դիմակայուն եւ նորարար ապագայի համար»:

Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանն էլ ասել է, որ ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը տարիների ընթացքում շարունակաբար ընդլայնվել է Հայաստանի տնտեսությանն աջակցությանն ուղղված տարբեր ծրագրերի միջոցով, հատկապես տնտեսական ցնցումների կամ անկումների ժամանակ։

Նշվում է, որ EFSD+ ֆինանսական ներառման ծրագիրը մշակված է հզորացնելու ՄՓՄՁ-ներին՝ խթանելով նրանց մրցունակությունն ու աճը: Առաջարկելով արդյունավետ ֆինանսական գործիքներ եւ փորձագիտություն՝ ծրագրի նպատակն է խթանել զարգացումը եւ ստեղծել աշխատատեղեր:
Դիտում՝ 5738
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai