Նախարար. ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունն առանցքային նշանակություն ունի Հայաստանի համար

05.09.2023 | 11:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎԶԵԲ #Հայաստան
Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասել է, որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ համագործակցությունն առանցքային նշանակություն ունի Հայաստանի համար:

Ֆինանսների նախարարությունից հայտնել են, որ Վահե Հովհաննիսյանը ՎԶԵԲ առաջին փոխնախագահ Յուրգեն Ռիգտերինկի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանն ընդգծել է հատկապես ՎԶԵԲ-ի կարեւոր դերը ՀՀ ենթակառուցվածքների արդիականացման գործում:

«Նախարարը նաեւ առանձնահատուկ կարեւորել է առկա ծրագրերի իրականացման ընթացքին առնչվող հարցերը՝ շեշտելով նաեւ այդ ծրագրերի ժամանակին եւ պատշաճ իրականացման անհրաժեշտությունը:

ՎԶԵԲ փոխնախագահը նույնպես անդրադարձել է ընթացիկ ծրագրերին՝ համաձայնելով դրանց սահմանված ժամկետներում իրականացման անհրաժեշտության հետ:

Կողմերն անդրադարձել են նաեւ հաջորդ տարի Երեւանում անցկացվելիք ՎԶԵԲ տարեկան ժողովին՝ կարեւորելով միջոցառման նախապատրաստական աշխատանքների պատշաճ ապահովումը: Ընդգծվել է, որ հայկական կողմը կգործադրի բոլոր ջանքերն այդ աննախադեպ միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելու համար»,- ասված է ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 1541

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW