Կառավարությունն նախատեսում է 111 մլն դրամ հատկացնել «Երեւանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգում» միջոցառմանը: Համապատասխան որոշումն այսօր հաստատվել է կառավարության նիստում:Նշվում է, որ Մետրոպոլիտենը 2022 թվականի հոկտեմբերի 26-ին «Էկրա Կովկաս» ՍՊԸ-ի հետ կնքել էր գնացքի անվազույգերի ձեռքբերման պայմանագիր՝ 24 հատ անվազույգի համար 333․0 մլն դրամ արժողությամբ: Կառավարության որոշմամբ գումար կհատկացվի երրորդ խմբաքանակի համար: «Ներկայում շահագործվող անվազույգերը ավելի քան տասը տարվա են, նորմատիվից մեծ մաշվածության պատճառով գնացքը ընթացքի ժամանակ կարող է ընկնել ռելսի վրայից: Գնացքի անվազույգերի ձեռքբերումը շատ կարեւոր եւ հրատապ է մետրոպոլիտենի բնականոն եւ անվտանգ աշխատանքն ապահովելու համար»,- նշված է հիմնավորման մեջ: Tweet Դիտում՝ 2105