Ֆասթ Բանկը թողարկել է դրամով 11․5% և դոլարով 6․25% տարեկան եկամտաբերությամբ պարտատոմսեր

30.08.2023 | 18:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ֆասթ Բանկ
Ֆասթ Բանկը 2023թ. օգոստոսի 28-ից մինչև հոկտեմբերի 12-ը նախատեսում է տեղաբաշխել ՀՀ դրամով 11․5% և ԱՄՆ դոլարով 6․25% տարեկան եկամտաբերությամբ անվանական արժեկտրոնային պարտատոմսեր։

45 օրվա ընթացքում կտեղաբաշխվեն 4 մլրդ ՀՀ դրամ և 2 մլն ԱՄՆ դոլար ծավալով, համապատասխանաբար, 100,000 ՀՀ դրամ և 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքներով պարտատոմսեր։ Պարտատոմսերը թողարկվելու են 27 ամիս մարման ժամկետով, արժեկտրոնային եռամսյակային վճարման պարբերականությամբ։

Անվանական արժեկտրոնային պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել Ֆասթ Բանկի 30 մասնաճյուղերից, տեղաբաշխող «Դայմենշն» ՓԲԸ-ից կամ այլ ներդրումային ծառայություններ մատուցող ընկերությունից՝ լրացնելով հայտ-հանձնարարականը և մինչև տվյալ օրվա ժամը 15։30-ը գումարը փոխանցելով տրամադրված հաշվեհամարներին։ Պարտատոմսերի ձեռքբերման համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր և սոցիալական քարտ, ինչպես նաև բանկային հաշիվների տվյալները։

Բանկի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Բանկի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից: Ինչպես նաև, պարտատոմսերից ստացված եկամուտները հարկման ենթակա չեն ֆիզիկական անձանց համար:

Ֆասթ Բանկի պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ ԿԲ նախագահի 09.08.2023թ-ի թիվ 1/408Ա որոշմամբ։ Ծրագրային ազդագրին և թողարկման վերջնական պայմաններին կարող եք ծանոթանալ և ներբեռնել բանկի կայքէջից։
Դիտում՝ 2647
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW