ՊԵԿ «Թույլատվական փաստաթղթեր» համակարգում կգործարկվի Առողջապահության նախարարության ենթահամակարգը

25.08.2023 | 16:12 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #Թույլատվական փաստաթղթեր
«ՀՀ արտաքին առեւտրի ազգային մեկ պատուհան» միասնական հարթակում ներդրված «Թույլատվական փաստաթղթեր» համակարգում օգոստոսի 28-ից կգործարկվի ՀՀ առողջապահության նախարարության ենթահամակարգը:

Արդյունքում` ԱՆ կողմից ներկայում կիրառվող «Դեղագործական արտադրանքի ներմուծման (համապատասխանության) հավաստագիր» էլեկտրոնային համակարգին օգտվողների հասանելիությունը կսահմանափակվի միայն դիտելու հնարավորությամբ։

Հետեւաբար, նախարարության կողմից տրամադրվող համապատասխան թույլատվական փաստաթղթեր ստանալու նպատակով անհրաժեշտ կլինի հայտերը ներկայացնել «Թույլատվական փաստաթղթեր» էլեկտրոնային համակարգի միջոցով։

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «Թույլատվական փաստաթղթեր էլեկտրոնային համակարգի միջոցով միասնական հայտերի ստեղծման եւ ենթահայտերի ձեւավորման գործընթացին կարելի է ծանոթանալ այստեղ։
Դիտում՝ 4698
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW