Հայէկոնոմբանկի մրցույթի հաղթողները կմեկնեն Մալդիվներ և արժեքավոր նվերներ կստանան

25.08.2023 | 15:27 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայէկոնոմբանկ
Օգոստոսի 18-ից հոկտեմբերի 31-ը Հայէկոնոմբանկը անցկացնում է մրցույթ AEB Guru քարտապանների համար՝ հնարավորություն տալով շահել.

•    Ուղեգիր դեպի Մալդիվների 5 աստղանի հյուրանոց՝ նախատեսված 2 անձի համար
•    20 AEB Նվեր քարտ՝ յուրաքանչյուրը 50,000 դրամ արժողությամբ
•    3 iPhone 15 սմարթֆոն։

Մրցույթին կարող են մասնակցել բանկի AEB Guru քարտապանները, ովքեր նշված ժամկետում կկատարեն 50,000 դրամ և ավելի գումարային արժեքով անկանխիկ գործարքներ: Գործարքների հանրագումարային յուրաքանչյուր 50,000 դրամի դիմաց քարտապանը կստանա մասնակցության մեկ անհատական կոդ, ինչը թույլ կտա մեծացնել հաղթող ճանաչվելու հավանականությունը՝ կախված գործարքների ծավալից:

AEB Guru քարտը ունի մի շարք առավելություններ.

•    0,5-1% cashback անկանխիկ վճարումների համար
•    քարտային հաշվի դրական մնացորդի դիմաց տոկոսադրույք՝ 4%
•    վարկային գիծ (ցանկության դեպքում)` մինչև 50 օր անտոկոս ժամանակահատվածով
•    մատչելի սպասարկման վճար՝ տարեկան 2,000 դրամ

AEB Guru քարտ հնարավոր է պատվիրել նաև առցանց AEB Mobile հավելվածի օգնությամբ հետևյալ հղմամբ:

Ակցիայի մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ:
Դիտում՝ 4638

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW