Փաշինյան. Կարեւոր է ԵԱՏՄ-ում ընդհանուր գազի, էներգետիկայի շուկայի ստեղծումը

25.08.2023 | 10:07 Գլխավոր էջ / Նորություններ /
#Փաշինյան #ԵԱՏՄ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ չնայած բոլոր մարտահրավերներին, միջազգային դժվար իրավիճակին` ԵԱՏՄ-ն լավ զարգանում է:

«ԵԱՏՄ-ի շրջանակում առեւտրաշրջանառությունը կայուն տեմպերով աճում է: Կարեւոր նշանակություն ունի ընդհանուր գազի, էներգետիկայի շուկայի ստեղծումը, կարեւոր է նաեւ մեր կառավարությունների վարկաֆինանսական քաղաքականության կոորդինացումը»,- Ծաղկաձորում տեղի ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստին ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է, որ գլխավոր նպատակն է` զարգացնել երկրների տնտեսությունները եւ բարձրացնել քաղաքացիների բարեկեցությունը:

«Կարծում եմ` այս ոլորտում ԵԱՏՄ-ն ունի շատ մեծ հետաքրքրություն անդամ երկրների կողմից: Մենք տեսնում ենք որոշակի ազդակներ, որոնք խոսում են՝ նաեւ այլ երկրներ են շահագրգիռ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների հետագա զարգացմամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
 
Դիտում՝ 4127

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW