«Ամբեր կապիտալը» $3 մլն կներդնի «Վարդանանց» բժշկական կենտրոնում

23.08.2023 | 15:02 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամբեր Կապիտալ #Վարդանանց բժշկական կենտրոն
«Ամբեր կապիտալ ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամը» 3 մլն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարել «Արինտերլև» ՓԲԸ-ում՝ «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնում: Ներդրումը կաջակցի ընկերության ընդլայնման ծրագրերին, որոնք ներառում են նոր ծառայությունների ներդրում, Երևանում 3 նոր հաստատությունների և մինչև 15 մարզային փոքր կլինիկաների գործարկումը:

Ներդրումը կօժանդակի նաև «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնին՝ բարելավելու իր բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարման գործելակերպը և լրացուցիչ աշխատատեղեր ստեղծելու ոչ միայն մայրաքաղաքում, այլև Հայաստանի տարբեր մարզերում: Ֆինանսավորման շնորհիվ կարդիականացվեն ընկերության ծառայությունները՝ թույլ տալով նրան բացառիկ ծառայություններ առաջարկել իր հաճախորդներին:

«Ամբեր Կապիտալ Արմենիա»-ի գործադիր տնօրեն Անուշավան Սիմոնյանը կարևորել է Հայաստանում առողջապահական ծառայությունների զարգացումը․
«Մենք ուրախ ենք նպաստելու Հայաստանում որակյալ բժշկական ծառայությունների ընդլայնմանը, տեխնոլոգիաների և մասնագիտական փորձի  փոխանցմանը։ Հաջողությամբ կայացած կլինիկայի և հեղինակավոր կառավարչական թիմի հետ համատեղ ջանքերը հրաշալի ներդրում են ավելի առողջ ապագա կերտելու գործում՝ ստեղծելով  նախատեսվածից էլ առավել դրական արդյունքներ»:

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի համահիմնադիր և նախագահ Լևոն Ալթունյանն նշել է. ««Ամբերի»-հետ համագործակցությունը թույլ կտա մեզ իրականացնել մեր ընդլայնման ծրագրերը և հինգ տարով ավելի շուտ հասնել մեր կողմից սահմանված նշաձողերին, որը հնարավոր չէր լինի առանց այս ներդրման, այսպիսով բարձրացնելով հաճախորդների կյանքի ակնկալվող միջին տևողությունը։  Բոլոր հայկական ընկերություններին մաղթում եմ գտնել նման գործընկերոջ՝ միասին անցնելու նախատեսվող ճանապարհը»:

«Ամբեր Կապիտալի» կողմից կառավարվող ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամը, մասնավոր բաժնետիրական հիմնադրամ է, որը գործարկվել է Հայաստանում 2020թ․ հունվարին Եվրոպական միության (ԵՄ), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ), Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթի, Հրայր և Աննա Հովնանյան հիմնադրամի և Ամբեր կապիտալիի ներդրումային թիմի ներդրումների միջոց: Հիմնադրամը հետագայում լրացուցիչ կապիտալ է ներգրավել Հայկական ազգային շահերի հիմնադրամից, Ց-կվադրատ Ամպեգա Ասսեթ Մենեջմենթից, Նիդեռլանդների Ձեռնարկատիրական զարգացման բանկից (FMO) և Հայաստանի կառավարությունից, ինչպես նաև մի շարք սփյուռքահայ ներդրողներից՝ ընդհանուր  պարտավորված կապիտալը հասցնելով 60 մլն ԱՄՆ դոլարի։ Հիմնադրամը հանձնառու է ֆինանսավորել Հայաստանի ՓՄՁ-ների կայուն աճը՝ կապիտալ ներդրումների և բնապահպանական, սոցիալական ու կորպորատիվ կառավարման բարձր չափանիշների կիրառման միջոցով: Սույն գործարքը համարվում է թվով յոթերորդը ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամի կողմից։
Դիտում՝ 16365
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW