Թողարկվել է «Ազգային դրամի 30 տարին» արծաթե հուշադրամը

23.08.2023 | 10:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #հուշադրամ #դրամ
ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Ազգային դրամի 30 տարին» արծաթե հուշադրամը:

Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը եւ ՀՀ կենտրոնական բանկի պատկերանիշը` գիլյոշի պատկերի ֆոնին: Դարձերեսին պատկերված է ազգային դրամի 30-ամյակի պատկերանիշը, որտեղ դրամի գրանշանն է, «30 ՏԱՐԻ» գրառումը եւ ոճավորված ՀՀ դրոշը՝ գիլյոշի պատկերի ֆոնին:

Հուշադրամի անվանական արժեքը 5000 դրամ է, մետաղը՝ 925 հարգի արծաթ, քաշը՝ 168,1 գ, թողարկման քանակը՝ 400 հատ։

Էսքիզների հեղինակը Վարդան Վարդանյանն է: Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:
Դիտում՝ 5150
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai