ՖԻՆՔԱ Հայաստանի եւ ամերիկյան հայտնի MCE Social Capital ներդրումային ընկերության միջեւ համագործակցության շրջանակում ՖԻՆՔԱ Հայաստանը $1,5 միլիոնի ֆինանսավորում է ստացել:«Ֆինանսավորման նպատակն է հավատարիմ մնալ աղքատության հաղթահարման առաքելությանը, այն է՝ ստեղծել աշխատատեղեր, աջակցել անապահով ընտանիքներին եւ բարելավել կյանքի որակն ինչպես մարզային, այնպես էլ քաղաքային բնակավայրերում:Այս համագործակցությունը հնարավորություն կընձեռի ՖԻՆՔԱ Հայաստանին 2023թ․ օգոստոսից ընդլայնել վարկային ֆինանսավորումը՝ Հայաստանում միկրո եւ զարգացող բիզնեսների աջակցման ուղղություններով, ինչպես նաեւ հաճախորդների կարողությունների զարգացման ծրագրերով»,- ասված է ՖԻՆՔԱ Հայաստանի հաղորդագրությունում: Կարեւորելով համագործակցությունը՝ ՖԻՆՔԱ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Սթիվեն Մայքլ Հասսը նշել է․ «Մենք ուրախ ենք եւ հպարտ համագործակցելու MCE Social Capital-ի հետ՝ նպատակ ունենալով հետագայում ընդլայնելու այն աշխատանքը, որը նրանք կատարել են միկրոհաճախորդների համար ֆինանսական ծառայությունների հասանելիությունն ապահովելու ուղղությամբ: Համատեղ կարող ենք մեծացնել հայկական միկրոբիզնեսին աջակցող մատչելի եւ պատասխանատու ֆինանսական ծառայությունների ծավալները: MCE Social Capital-ի հետ ՖԻՆՔԱ-ի համագործակցությունը վկայում է երկարաժամկետ կայունության եւ բարձր փոխվստահության մասին»։ Tweet Դիտում՝ 14819