Երեւանում կայացել է «Green Residential Park» ընկերության եւ «Wyndham Hotels & Resorts»` աշխարհի ամենամեծ ամերիկյան հյուրանոցային ցանցի միջեւ պայմանագրի ստորագրման արարողությունը, որի արդյունքում Հայաստանում կկառուցվեն Wyndham Ծաղկաձոր, Ramada Plaza by Wyndham, Wyndham Garden եւ Wyndham Grand Residences հյուրանոցային համալիրները: «Wyndham Hotels & Resorts» ապրանքանիշի առկայությունը հայկական շուկայում առավել կնպաստի վերջին տարիներին տուրիզմի զարգացման միտումներին, մասնավորապես, բարձրակարգ եւ լյուքս դասի հանգիստը նախընտրող զբոսաշրջիկների համար: Նախագիծը նոր հնարավորություններ է բացում երկրի տնտեսության, զբոսաշրջության ոլորտի եւ հյուրանոցային բիզնեսի զարգացման համար։ Առաջին նախագիծը՝ Wyndham Tsaghkadzor-ը իր ուրույն տեղը կունենա Ծաղկաձորի հյուրանոցների բազմազանության մեջ։ ««Wyndham Hotel Group» ընկերությունը նախատեսում է կառուցել 150 սենյակ ունեցող հյուրանոցային համալիր՝ նախատեսված 498 այցելու ընդունելու համար։ Ընդհանուր մակերեսը կկազմի 22,5 հազար մ²։ Նախագծում կատարված ներդրումները գնահատվում են մոտ 30 միլիոն ԱՄՆ դոլար: Նախատեսվում է ստեղծել 380 նոր աշխատատեղ։ Հյուրանոցային համալիրը նախատեսվում է շահագործման հանձնել 2025 թվականի դեկտեմբերին», - ասել է «Wyndham Hotel Group»֊ի`Իսրայելում, Կենտրոնական Ասիայում եւ ԱՊՀ երկրներում զարգացման գծով տնօրեն Սերգեյ Եգորովը։ Նա նաեւ նշել է, որ «Green Residential Park» կառուցապատող֊ներդրումային ընկերության հետ ձեռք է բերվել երկարաժամկետ համագործակցության վերաբերյալ համաձայնություն, որը հիմք կդնի Հայաստանի անշարժ գույքի շուկայում նոր սեգմենտի՝ բրենդային ապարտամենտների զարգացման համար։ «Խոսքը ներդրումների մասին է։ Կառուցվող անշարժ գույքը նոր եւ հեռանկարային թրենդ է անշարժ գույքի շուկայում։ Մենք ունենք համատեղ մասշտաբային պլաններ մոտ ապագայում», - ասել է Եգորովը։««Wyndham Tsaghkadzor»-ով մեկնարկում ենք ներդրումային գույքի ձեռքբերման երաշխավորված ձեւաչափ, հուսալով, որ այն պահանջված կդառնա ոչ միայն տեղի ներդրողների, այլեւ Սփյուռքի մեր հայրենակիցների կողմից», - նշել «Green Residential Park» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Մկրտչյանը: Նա հավելել է, որ «Green Residential Park»-ը Հայաստանում առաջին կառուցապատողներից է, որը կառուցում է կայուն եկամտաբերությամբ ներդրումային նախագիծ` հանրաճանաչ միջազգային խոշորագույն ընկերությունների հետ համատեղ: «Wyndham Tsaghkadzor»-ի շենքը երկաթբետոնե մոնոլիտ կառույց է՝ բաղկացած 12 հարկից, որոնցից 2-ը ստորգետնյա են, 10-ը՝ վերգետնյա։ Հարկերի միջեւ կապն ապահովելու են 7 գերժամանակակից վերելակները, որոնցից երկուսն ապակեպատ են եւ ձմեռային այգու միջով սլանալու են 1-ին հարկից մինչեւ 9-րդ հարկ։ Հյուրանոցային համալիրի տարածքում գործելու են տարբեր ժամանցի վայրեր: Հյուրերը կկարողանան ընտրել հանգստի իրենց տարբերակը՝ այցելել ռեստորան, բար, խաղային տարածք, կինոդահլիճ, լողավազան, մարզասրահ կամ սպա կենտրոն: Հյուրանոցային համալիրն ունի հարմար դիրք՝ Ծաղկաձորի ճոպանուղուց 3 կմ քայլելու, Կեչառիս վանքից՝ 1 կմ, օլիմպիական մարզաբազայից՝ 0,3 կմ հեռավորության վրա։ Հյուրանոցային համալիրը գործելու է Խաչիկ Մուրադյան 1 հասցեում:Wyndham Hotels & Resorts֊ը հանդիսանում է աշխարհի ամենամեծ եւ տեխնոլոգիապես զարգացած հյուրանոցային ցանցերից մեկը` 22 ապրանքանիշի ներքո միավորելով 9200 հյուրանոց աշխարհի 80 երկրներում։ Wyndham֊ն ընդգրկում է հյուրանոցային շուկայի գրեթե բոլոր սեգմենտները։ Ապրանքանիշերը տատանվում են շքեղ` Luxury կարգի հյուրանոցներից մինչեւ բյուջետային հոթելներ, ներառյալ` մոթելներ։ Հայտնի ապրանքանիշերն են` Wyndham, Wingate by Wyndham, Hawthorn Suites, Ramada, Knights Inn и AmeriHost Inn, Days Inn, Super 8, Baymont Inn & Suites, Microtel Inns and Suites, Travelodge, Howard Johnson, Dolce. Պաշտոնական կայքը` www.wyndhamhotels.com Սոցիալական ցանցերում էջերը` Facebook.com, Instagram.com, TikTok.com Tweet Դիտում՝ 4405