Ներդրումային ծառայություններից օգտվող հաճախորդների շահերի պաշտպանությունը կբարելավվի

10.08.2023 | 11:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #ներդրումային ընկերություն
Կենտրոնական բանկից (ԿԲ) հայտնել են, որ սահմանվել են ներդրումային ընկերության հաճախորդների շահերի պաշտպանության նոր պայմաններ:
 
ԿԲ խորհուրդը հաստատել է «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց գործունեության նկատմամբ պահանջները» կանոնակարգ 4/07-ում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը: Ըստ այդմ, ներդրումային ծառայություններից օգտվող հաճախորդների շահերի պաշտպանությունը կբարելավվի:

Մասնավորապես՝ սակագներում եւ պայմանագրերում ներդրումային ընկերության կողմից փոփոխությունների կատարման դեպքում հաճախորդի ծանուցման նվազագույն ժամկետը սահմանվել է 20 օր, ծանուցումը պետք է ուղարկվի հաճախորդի նախընտրած եղանակով: Հաճախորդի կողմից ծանուցման նախընտրելի ձեւի բացակայության դեպքում լռելյայն կարգով հաղորդակցման միջոց է ընտրվելու էլեկտրոնային փոստը:

Նախատեսվում է, որ փոփոխությունների արդյունքում կբարձրանա սպառողների իրազեկվածության մակարդակը եւ կապահովվի ողջամիտ ժամկետ՝ նոր սակագներով ծառայություններից օգտվելու որոշման կայացման համար:
Դիտում՝ 4621

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW