PayPal-ը թողարկել է սթեյբլքոին

08.08.2023 | 17:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#PayPal #սթեյբլքոին #PayPal USD
PayPal-ը թողարկել է սեփական սթեյբլքոինը՝ PayPal USD (PYUSD):

«Ներկայացնում ենք PayPal USD (PYUSD) նոր կրիպտոարժույթը: Այն կայուն և բարձր իրացվելի ակտիվներով ապահովված սթեյբլքոին է: Կարող եք գնել, վաճառել, պահել եւ փոխանցել այն մեր հավելվածում կամ մեր կայքում»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

PYUSD-ն ապահովված է դոլարային ավանդներով, ԱՄՆ գանձապետական արժեթղթերով եւ նմանատիպ դրամական միջոցների համարժեքներով, հայտնել է PayPal-ը:

Այս կրիպտոարժույթի մեկ միավորը համարժեք է 1 ԱՄՆ դոլարին:
Դիտում՝ 15039
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai