2023-ի առաջին կիսամյակում ուղեւորաշրջանառությունը ՀՀ-ում ավելացել է մոտ 1 միլիոն 200 հազարով

03.08.2023 | 17:33 Գլխավոր էջ / Նորություններ /
#Զբոսաշրջիկ #Նիկոլ Փաշինյան #Հայաստան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ մինչեւ 2050 թվականը պլանավորվում է Հայաստան այցելող զբոսաշրջիկների տարեկան թիվը հասցնել 15 միլիոնի:

Նրա խոսքով՝ այս տարվա ընթացիկ թվերը ցույց են տալիս, որ «եթե հնարավոր լինի այնպիսի ծառայություններ մատուցել, որ Հայաստանից վերադարձած զբոսաշրջիկը Հայաստան այցելելու խորհուրդ տա նաեւ ուրիշներին, դա իրատեսական կլինի»:

Նիկոլ Փաշինյանը նշել է՝ զբոսաշրջության ոլորտն այնպիսին է, որ ամեն ինչ չէ, որ կախված է այդ ոլորտով զբաղվող կազմակերպությունից.

«Առաջիկայում շատ լուրջ խնդիրներ պետք է լուծենք մեր օդանավակայանի հետ, որովհետեւ այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա առաջին կիսամյակի նկատմամբ ուղեւորաշրջանառությունը համարյա կրկնապատկվել է՝ ավելանալով մոտ 1 միլիոն 200 հազարով:

Ոլորտում ռազմավարական նշանակության որոշումներ կայացնելու անհրաժեշտություն կա: Կարեւոր է նաեւ մարզերի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացումը, անկանխիկի ներդրումը մարզերում»:
Դիտում՝ 2785

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW