Wildberries-ը թերի ապրանքների վերադարձի դեպքում հետադարձ առաքման արժեքը չի գանձի

03.08.2023 | 10:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#Wildberries #թերի ապրանք,
Wildberries միջազգային առցանց հարթակն ԱՊՀ երկրներում գործարկել է թերություններով ապրանքների վերադարձի նորացված մեխանիզմ։

«Այժմ ապրանքը ստանալիս այն թերի լինելու դեպքում, նաեւ սխալ ուղարկված ապրանքի կամ ոչ ամբողջական լինելու դեպքում գնորդը անմիջապես կարող է տեղեկացնել այդ մասին ապրանքների տրամադրման կետի մենեջերին։

Ապրանքների տրամադրման կետի աշխատակիցը կստուգի ապրանքները եւ համապատասխան նշում կկատարի իր աշխատանքային ինտերֆեյսում. այս դեպքում թերի ապրանքների հետադարձ տեղափոխման արժեքը չի գանձվի»,- ասված է ընկերության հաղորդագրությունում:

Նախկինում վերադարձի վճարը հաճախորդներին փոխհատուցվում էր ավելի ուշ՝ պահեստում ապրանքների թերությունը հաստատելուց հետո:
Դիտում՝ 9375

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW