Հունվար-հուլիսին հավաքագրվել է 1 տրլն 265 մլրդ դրամի եկամուտ եւ պետտուրք

03.08.2023 | 10:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #եկամուտ #պետտուրք
2023 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) կողմից ապահովվել է 1 տրլն 265 մլրդ դրամ հարկային եկամուտն եւ պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 178.4 մլրդ դրամով կամ 16.4%-ով:

ՊԵԿ-ից հայտնել են, որ նախորդ տարվա համադրելի ժամանակաշրջանի ցուցանիշում պղնձի խտահանքի, մոլիբդենի խտահանքի եւ մոլիբդենի արտահանման համար վճարված պետական տուրքի գումարները չներառելու պարագայում 2023 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ապահովված հարկային եկամուտների եւ պետական տուրքերի աճը նախորդ տարվա համեմատ կկազմի 223.9 մլրդ դրամ կամ 21.5%:

2023 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում հարկ վճարողներին եւ ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 210.2 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 81.2 մլրդ. դրամով կամ 63%-ով:
Դիտում՝ 1860
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW