Վրաստանը սահմանափակել է ամերիկյան մեքենաների արտահանումը ՌԴ

03.08.2023 | 08:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վրաստան #ամերիկյան մեքենաներ
Օգոստոսի 1-ից Վրաստանի իշխանությունները սահմանափակումներ են մտցրել ԱՄՆ-ում արտադրված ավտոմեքենաների Ռուսաստան արտահանման և վերաարտահանման համար։

«Օգոստոսի 1-ից սահմանափակումներ են մտցվել ԱՄՆ-ից Վրաստան ներկրված ավտոմեքենաների արտահանման/վերաարտահանման վրա: Սեպտեմբերի 26-ից ուժի մեջ կմտնեն Եվրոպայից ներկրված մեքենաների նկատմամբ սահմանափակումները՝ ինչպես որ նախատեսված է Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանված պատժամիջոցների 11-րդ փաթեթով»,- ասվում է Վրաստանի ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ, որը մեջբերում է ՏԱՍՍ-ը:

Հունվար-հունիս ամիսներին Վրաստանից Ռուսաստան է արտահանվել ավելի քան 3,7 հազար ավտոմեքենա, որոնց ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան $ 52 մլն։
Դիտում՝ 9226

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW