ԿԲ փոխնախագահ. Հայաստանի մոտ 6 բանկ շարունակում է աշխատել Unistream համակարգի հետ

01.08.2023 | 16:43 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արմեն Նուրբեկյան #Unistream #ԿԲ
Հայաստանի կենտրոնական բանկի (ԿԲ) փոխնախագահ Արմեն Նուրբեկյանն այսօր ասել է, ներկայում Հայաստանի մոտ 6 բանկ ռուբլով եւ դրամով շարունակում է աշխատել Unistream համակարգի հետ:

«Մեր քաղաքացիները կարողանում են այդ ծառայությունը ստանալ, քանի որ Unistream-ն էական կշիռ ունեցող համակարգ է եղել, որով Ռուսաստանից փոխանցումներ են կատարվել Հայաստան: Սկզբում անորոշությունը շատ մեծ էր, սակայն այս պահին կայունությունը նկատելի է»,- ասուլիսի ժամանակ ասել է ԿԲ փոխնախագահը:

Հայաստանյան մի քանի բանկ ավելի վաղ հայտարարել է, որ դադարեցնում է Unistream համակարգի սպասարկումը:

Հարցին, թե արդյոք ապագայում հակառուսական պատժամիջոցների համատեքստում այլ սահմանափակումներ հնարավո՞ր են, Արմեն Նուրբեկյանը նշել է, որ «ամեն ինչ էլ հնարավոր է». «ԿԲ-ն փորձում է վճարահաշվարկային համակարգերն այնպես նախագծել, որպեսզի քաղաքացիները կարողանան առանց խաթարումների կատարել իրենց գործարքները:

Ֆինանսական համակարգը շատ զգույշ է եւ հարցերին նայում է երկարաժամկետ կտրվածքով, որպեսզի քաղաքացիները ռիսկերի չբախվեն, այդ թվում Unistream-ի հետ կապված»:
Դիտում՝ 3278
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW