ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են դրամական փոխանցումներ ստանալ Tinkoff բանկից

28.07.2023 | 13:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #Tinkoff
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդներն այսուհետ ռուսական Tinkoff բանկի հաճախորդներից կարող են փոխանցումներ ստանալ հեռախոսահամարի միջոցով: Միջոցներն անմիջապես մուտքագրվում են ստացողի հաշվին կամ քարտին:

Ինչպես հայտնել են բանկից, փոխանցումը կատարվում է Tinkoff բանկում բացված ֆիզիկական անձ հաճախորդի ռուսական ռուբլով հաշվից: Փոխարկումն ազգային արժույթի հաշվարկվում է գործարքը կատարելու պահին գործող փոխարժեքով: Փոխանցում կարելի է իրականացնել Tinkoff բջջային հավելվածի միջոցով:

Առավելագույն գումարը մեկ փոխանցման համար կազմում է 1 մլն, ամսական՝ 5 մլն ՌԴ ռուբլի: Օրական կարելի է կատարել մինչեւ 20 փոխանցում:

«Անցյալ տարի ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձավ առաջին գործընկեր բանկը, որտեղ ՎՏԲ-ն գործարկեց Ռուսաստանից դեպի Հայաստան միջազգային փոխանցումներ հեռախոսահամարով։ Ծառայության մեկնարկից հետո նկատում ենք վերջինիս նկատմամբ մեծ հետաքրքրություն այն օգտատերերի կողմից, որոնք ցանկանում են արագ գումարներ ուղարկել Հայաստանում գտնվող իրենց հարազատներին: Մեկ տարվա ընթացքում ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ հաճախորդները հեռախոսահամարով ՌԴ-ից ստացել են 3,7 մլրդ ՀՀ դրամի ավելի քան 78 հազ․ փոխանցում։ Եվս մեկ գործընկերոջ միացումը համակարգին կընդլայնի երկրների միջեւ միջազգային փոխանցումների հնարավորությունները եւ կապահովի միջոցների արագ եւ հարմարավետ ստացման եւ ուղարկման նպաստավոր պայմաններ», - նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրենի-տնօրինության նախագահի տեղակալ Տարաս Կլադչենկոն:

Ծառայության մանրամասներին եւ ուղեցույցին կարելի է ծանոթանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում:

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 1921
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai