Երեւանի կենտրոնում՝ Թումանյան 24 հասցեում բացվել է Ֆասթ Բանկի հոբելյանական՝ 30-րդ մասնաճյուղը՝ ամբողջովին նոր կոնցեպտով, մոտեցումներով եւ սպասարկման էլ ավելի բարձր որակով։ Թումանյան մասնաճյուղը, ինչպես եւ մյուս 29 մասնաճյուղերը, աշխատելու է 24/7 ժամանակացույցով, որպեսզի հաճախորդները ցանկացած ժամի հնարավորություն ունենան օգտվելու բանկային ծառայություններից։ Նոր մասնաճյուղում Ֆասթ Բանկը հաճախորդներին կառաջարկի Հայաստանում եւ տարածաշրջանում միակ` ամբողջովին ավտոմատացված պահատուփերի համակարգը։ Այն հաճախորդներին հնարավորություն կտա առանց բանկի աշխատակցի ուղեկցության օգտվելու պահատուփից՝ ապահովելով առավելագույն գաղտնիություն եւ անվտանգություն։ «Թումանյան մասնաճյուղն ունի տարբերվող ինտերիեր, որը մշակելիս խնդիր էր դրված ստանալ նորարարական բանկի կոնցեպտ, որտեղ հաճախորդն իրեն հարմարավետ կզգար՝ խիստ բանկային միջավայրից դուրս։ Բանկի նորարարական կոնցեպտը փոխանցելու համար առանձնացվել էր 4 հիմնական բառ՝ արագ, վստահելի, խելացի, պարզ։ Արագությունը ներկայացվել է գունային անցումներով՝ վիզուալ շարժում, դինամիկա, ինչպես նաեւ թրենդային շունչ հաղորդելու նպատակով։ Ապակիների միջոցով փոխանցվում է Բանկի թափանցիկությունն ու ցույց տալիս վստահելի լինելը։ Խելացի բառն ընդգծվել է լուսային լուծումներով եւ թվային էլեմենտներով, իսկ պարզությունն ամփոփված է սրահում գերակշռող սպիտակի մեջ»,- ասված է Բանկի տարածած հաղորդագրության մեջ։ «Այս կոնցեպտը բավականին երկար ժամանակ ենք մշակել, լավագույն փորձը ներդնելու համար աշխատել ենք յուրաքանչյուր դետալի վրա, համագործակցել ինտերիեր դիզայնի մեծ թիմի հետ։ Արել ենք ամեն բան, որպեսզի ինքնատիպ, տարբերվող միջավայր ստանանք։ Թումանյան մասնաճյուղը նախատիպային մասնաճյուղ է ու Ֆասթ Բանկի 29 մասնաճյուղերը եւս շատ կարճ ժամանակահատվածում կձեւափոխվեն եւ այս ոճը կունենան»,- նշել է Ֆասթ Բանկի Մարքեթինգի եւ հաղորդակցության ծառայության ղեկավար Ժաննա Մկրտումյանը։ «Fast Bank-ի համար ռազմավարական նշանակություն ունի թվային լուծումների ակտիվ ներդրմանը զուգահեռ հաճախորդների հետ կենդանի շփման պահպանումը»,- նշել են Բանկում։ Tweet Դիտում՝ 2818