Հայաստանից Wildberries-ում ապրանքների վաճառքը աճել է 50%-ով

27.07.2023 | 09:41 Գլխավոր էջ / Նորություններ /
Wildberries առցանց հարթակն ամփոփել է հայ ձեռներեցների հետ 2023թ․-ի առաջին կիսամյակի համագործակցության արդյունքները:

Հայաստանից ապրանքների վաճառքը 2023թ.-ի առաջին կիսամյակի համար աճել է 50%-ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ կազմելով 672,6 մլն ռուբլի:

Ամենաշատ վաճառված տեղական ապրանքներն են. սնունդ (163,6 մլն ռուբլի), կոշիկ (135 մլն ռուբլի), հագուստ (104,5 մլն ռուբլի), ներքնազգեստ (101,5 մլն ռուբլի) եւ նորածինների հագուստ (61,2 մլն ռուբլի):

Տարեսկզբին Wildberries-ը գործարկել է Հայաստանից նոր գործընկերների աջակցության ծրագիր՝ հարթակում վաճառողներին գրանցելու երաշխիքային վճարը կրճատվել է 3 անգամ՝ հասնելով 50 000 դրամի։ Այդ գումարը հնարավոր է օգտագործել հարթակում ապրանքների գովազդի եւ առաջմղման համար։

«Մենք շարունակում ենք ամրապնդել համագործակցությունը հայ ձեռներեցների հետ։ Երեւանում արդեն գործում է տեսակավորման կենտրոն, հանրապետության ողջ տարածքում բացվել են ավելի քան 270 պատվերների տրամադրման կետեր։ Նախատեսում ենք լոգիստիկ ենթակառուցվածքի ընդլայնում, ինչը թույլ կտա ձեռներեցներին նվազեցնել առաքման համար տրանսպորտային ծախսերը եւ ավելացնել եկամուտը»,- նշել են Wildberries-ի մամուլի ծառայությունից։
Դիտում՝ 2311
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW