Աբխազիայի խորհրդարանը վավերացրել է Սուխումիի միջազգային օդանավակայանի վերականգնման մասին պայմանագիրը, որը ս.թ. հունիսին ստորագրվել էր Ռուսաստանի Դաշնության հետ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում։Աբխազիայի մայրաքաղաքից 18 կիլոմետր հեռավորության վրա գտնվող օդանավակայանը չի գործում վրաց-աբխազական պատերազմի ավարտից հետո՝ Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ICAO) որոշմամբ։ Խորհրդային տարիներին այն ամռանը սպասարկում էր օրական մինչեւ 5000 ուղեւոր։Ավելի վաղ ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը հայտարարել էր, որ Ռուսաստանի համար Սուխումիի օդանավակայանը միանգամից երկու կարեւոր խնդիր կլուծի. կվերացնի Սոչիի օդանավակայանի եւ Ադլերի ավտոմոբիլային անցակետի ծայրահեղ ծանրաբեռնվածությունը, որոնք Աբխազիա մուտքի հիմնական կետերն են Ռուսաստանի քաղաքացիների համար։Ռուսաստանի կառավարության եւ պոտենցիալ ներդրողի (որի անունը չի նշվում) նախնական հաշվարկի համաձայն, վերակառուցման առաջին փուլի արժեքը կկազմի 6,5 միլիարդ ռուբլի: Tweet Դիտում՝ 5146