Հունվար-հունիսին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 11.4%-ով
25.07.2023 | 12:54 Գլխավոր էջ / Նորություններ /


ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2023թ. հունվար-հունիսին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 1%-ով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 2%-ով, իսկ շինարարության ծավալը՝ 17%-ով։
Առեւտրի շրջանառությունը հաշվետու ամիսների տվյալներով ավելացել է 23.6%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 16.8%-ով:
Էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 2.7%-ով:
Սպառողական գների ինդեքսը հաշվետու ժամանակահատվածում աճել է 4.2%-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազել է 1%-ով:
Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հաշվետու ժամանակահատվածում ավելացել է 72.9%-ով: Ընդ որում, արտահանման ծավալն ավելացել է 72.8%-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 73%-ով:
Աննա Այվազյան
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: