Բացվել է Յունիբանկի նոր «Մխչյան» մասնաճյուղը

21.07.2023 | 16:16 Գլխավոր էջ / Նորություններ /
#Յունիբանկ #«Մխչյան» մասնաճյուղ
Արարատի մարզում՝ Մխչյան-Հովտաշեն 1 հասցեում, բացվել է Յունիբանկի «Մխչյան» մասնաճյուղը, որը հաճախորդներին կսպասարկի երկարացված ռեժիմով եւ կաշխատի նաեւ շաբաթ օրերին:
 
Նոր մասնաճյուղի աշխատանքային ժամերն են՝

· երկուշաբթի-ուրբաթ ՝ ժամը 9.30-18.00,
· շաբաթ՝ ժամը 9.30-14.00, կիրակի՝ հանգստյան օր:

«Նորաբաց մասնաճյուղը գտնվում է «Արարատ ավտո սիթի» ավտոշուկայի տարածքում, որտեղ իրականացվում են ավտոմեքենաների առքուվաճառքի, ինչպես նաեւ մաքսային ձեւակերպումներին առնչվող գործառույթներ: Բնականաբար, այստեղ առկա էր բանկային ծառայությունների մատուցման մեծ պահանջարկ: Այսուհետ հաճախորդները կարող են բոլոր անհրաժեշտ գործարքները կատարել մեկ տեղում՝ արագ եւ հարմար սպասարկվելով մեր մասնաճյուղում»,- նշել է Յունիբանկի Օպերացիոն սպասարկման եւ տեղեկատվական համակարգերի տնօրեն Արթուր Ապերյանը:

Բանկից հայտնել են, որ «Մխչյան» մասնաճյուղն աշխատելու է մեկ պատուհանի սկզբունքով եւ ֆիզիկական ու իրավաբանական անձանց տրամադրելու է բանկային բոլոր ծառայությունները: Հարմարավետ սպասարկման սրահը հագեցված է հերթերի կառավարման համակարգով, ինչպես նաեւ վճարային տերմինալով՝ ինքնասպասարկման համար:
Դիտում՝ 6148

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW