Փաշինյան. Գյուղատնտեսության ոլորտում աճը տպավորիչ չէ

20.07.2023 | 17:24 Գլխավոր էջ / Նորություններ /
#Փաշինյան #գյուղատնտեսություն
Կառավարության որոշմամբ հաստատվել է նոր միջոցառումների ծրագիր, որը կապահովի գյուղատնտեսության ոլորտում 2023-2026 թվականներին ռազմավարության կատարումը:

Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ տնտեսական աճի ֆոնին գյուղատնտեսության ոլորտում աճն առնվազն տպավորիչ չէ:

«Երկու զուգահեռ պրոցես կա. մի կողմից անկում է ապրում ավանդական գյուղատնտեսությունը, իսկ ժամանակակից, ինտենսիվ գյուղատնտեսությունն աճ է գրանցում: Ինտենսիվ այգիների կաթիլային ոռոգման, խելացի անասնագոմերի հիմնման պրոցեսը դժվարությամբ, բայց առաջ է գնում:

Մեր հիմնական խնդիրն է հաջողության պատմությունները մարդկանց ի ցույց դնել, ցույց տալ, թե ինչպես կարելի է այդ ծրագրերից օգտվել»,- ասել է նա՝ ավելացնելով, որ գյուղատնտեսությունը պետք է արդիականանա:
Դիտում՝ 2073

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW