Թուրքիայի Կենտրոնական բանկը տոկոսադրույքը բարձրացրել է մինչեւ 17,5%

20.07.2023 | 16:13 Գլխավոր էջ / Նորություններ /
#Թուրքիա #ԿԲ #տոկոսադրույք
Թուրքիայի Կենտրոնական բանկն (ԿԲ) այսօր իր հիմնական հաշվարկային տոկոսադրույքը 15%-ից բարձրացրել է 17,5%-ի: Այս մասին ասվում է կարգավորիչի հաղորդագրության մեջ։

Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, ԿԲ այս որոշումը սպասելի էր շուկայի մասնակիցների մեծ մասի համար, միաժամանակ, որոշ վերլուծաբաններ չեն բացառել տոկոսադրույքի բարձրացումը մինչեւ 20%:

Հունիսին Թուրքիայի Կենտրոնական բանկը 27 ամսվա ընթացքում առաջին անգամ բարձրացրել էր հաշվարկային տոկոսադրույքը 8,5%-ից մինչեւ 15%: 
Դիտում՝ 5209

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW