Գյումրիում Լոզանի հյուրընկալության դպրոցի մասնաճյուղ կհիմնվի

19.07.2023 | 16:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#Գյումրի #Լոզանի հյուրընկալության դպրոց
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շվեյցարահայ գործարար Վահե Գաբրաշի եւ ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի նախագահ Վազգեն Յակուբյանի հետ քննարկել է Գյումրիում Լոզանի հյուրընկալության դպրոցի (Ecole hôtelière de Lausanne) մասնաճյուղ հիմնելու ծրագրերը:

Կառավարությունից հայտնել են, որ Վահե Գաբրաշը եւ Վազգեն Յակուբյանը վարչապետին են ներկայացրել դպրոցի մասնաճյուղ հիմնելու ծրագրերն ու այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը:

«Վարչապետը ողջունել է նախաձեռնությունը եւ հայտնել կառավարության աջակցությունը՝ ծրագիրն արդյունավետ կերպով կյանքի կոչելու գործում:

Գյումրիում Լոզանի հյուրանոցային կառավարման դպրոցի մասնաճյուղի հիմնումը վարչապետը կարեւորել է որակյալ մասնագիտական կրթություն ապահովելու եւ կարողությունները զարգացնելու տեսանկյունից»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 2058

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW