Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ սևծովյան համաձայնագրերը փաստացի դադարել են գործել, քանի որ «հացահատիկային գործարքով» Ռուսաստանին վերաբերող պայմանավորվածությունների մասը կյանքի չի կոչվել։«Փաստացի այսօր սևծովյան պայմանավորվածությունները դադարեցին գործել»,- ասել է Պեսկովը։«Հենց ռուսաստանյան մասն իրականացվի, Մոսկվան անհապաղ կվերադառնա այս գործարքի իրականացմանը»,- հավելել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։ Tweet Դիտում՝ 4590