Ադրբեջանի ԿԲ-ն հաստատել է պարտադիր պահուստավորման նորմերը

17.07.2023 | 12:38 Գլխավոր էջ / Նորություններ /
Ադրբեջանի Կենտրոնական բանկը հաստատել է բանկերի համար պարտադիր պահուստավորման նորմերը, որոնք կկիրառվեն 2023 թվականի օգոստոսի 15-ից։

Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը», իրավաբանական անձանց՝ ազգային արժույթով 1 մլրդ մանաթը գերազանցող ավանդների դեպքում բանկերի համար պարտադիր պահուստները սահմանվել են 10 % չափով:

Բացի այդ, կկիրառվեն պարտադիր պահուստավորման հետեւյալ նորմերը.

- իրավաբանական անձանց՝ արտարժույթով 750 մլն մանաթին համարժեք գերազանցող ավանդների համար՝ 12 %;

- իրավաբանական անձանց՝ ազգային արժույթով մինչեւ 1 մլրդ մանաթ ավանդների համար՝ 5 %;

- իրավաբանական անձանց՝ արտարժույթով մինչեւ 750 մլն մանաթին համարժեք ավանդների համար՝ 6 %:
Դիտում՝ 7068

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW