Էրդողանը նախատեսում է $50 միլիարդ ներգրավել Ծոցի երկրներից

17.07.2023 | 09:58 Գլխավոր էջ / Նորություններ /
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր սկսում է եռօրյա շրջագայությունը Պարսից ծոցի երկրներ, որտեղ նախատեսվում է ստորագրել
ավելի քան $50 միլիարդ դոլարի ներդրումային համաձայնագրեր։

Ուղեւորության ընթացքում նրան ուղեկցելու են 200 թուրք գործարարներ։

Էրդողանը բանակցություններ կվարի Կատարի, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Սաուդյան Արաբիայի ղեկավարության հետ եւ կմասնակցի գործարար համաժողովների։

Հանդիպումների արդյունքներով նախատեսվում է պայմանագրեր կնքել շինարարության, առողջապահության, էներգետիկայի, տրանսպորտի, ֆինանսների, զբոսաշրջության, գյուղատնտեսության ոլորտներում։
Դիտում՝ 4221
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW