ԵԱԶԲ. չնայած դանդաղմանը, Հայաստանի տնտեսության աճի տեմպերը բարձր կմնան

12.07.2023 | 10:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵԱԶԲ
Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) փորձագետները կանխատեսում են, որ չնայած որոշակի դանդաղմանը, Հայաստանի տնտեսության աճի տեմպերը կշարունակեն բարձր մնալ եւ տարվա վերջում այն կկազմի 7,5 %:

«Տնտեսությունը պահպանում է աճի բարձր տեմպերը։ Դինամիկայի վրա դրական են ազդել բոլոր ոլորտները, հիմնական դերը շարունակում է խաղալ ծառայությունների ոլորտը։ Միեւնույն ժամանակ, տարեսկզբից ամսական տվյալները ցույց են տալիս, որ ծառայությունների աճն աստիճանաբար դանդաղում է, ինչը հիմնականում պայմանավորված է անցյալ տարվա բարձր ցուցանիշներով եւ պահանջարկի ճշգրտմամբ: Առեւտրի եւ շինարարության ոլորտների աճն ուժեղանում է։

Այս միտումը կշարունակվի մինչեւ տարեվերջ, ինչը որոշակիորեն կդանդաղեցնի տնտեսական ակտիվության տեմպերը։ Տնտեսությանը աջակցում են նաեւ դրամական փոխանցումների եւ արտահանման զգալի ծավալները եւ պահպանվող բարձր զբոսաշրջային ակտիվությունը»,- ասվում է ԵԱԶԲ-ի մակրոտնտեսական ուսումնասիրության հերթական թողարկման մեջ։
Դիտում՝ 14551
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW