«Մի դրամի ուժը»՝ «Հայորդի» ճամբարին

10.07.2023 | 17:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank #Իդրամ
Իդրամն ու IDBank-ը ամփոփել են «Մի դրամի ուժը» նախաձեռնության հերթական ծրագիրը եւ հայտարարել են հաջորդ շահառուի անունը։

Հունիսի ընթացքում կատարված վճարումներից կուտակված «մի դրամները»՝
3 482 779 դրամ, ուղղվել է «Հայորդի» ամենամյա ճամբարի տարածքի բարեկարգման ու կահավորման աշխատանքներին։ «Հայորդի» ճամբարին մասնակցելու են պատերազմի հետեւանքով իրենց ծնողին կորցրած երեխաները Արցախի եւ Հայաստանի գրեթե ողջ տարածքից, ինչպես նաեւ Աղավնոյից եւ Բերձորից տեղահանված երեխաները:

Իդրամի եւ IDBank-ի օգտատերերի կողմից կատարված վճարումներից կուտակվող ամբողջ գումարը հուլիս ամսվա վերջում կփոխանցվի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին։

Հիմնադրամի գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանն ասել է.

«Մենք հավատում ենք, որ Հայաստանի մանուկներից յուրաքանչյուրն ունի եզակի տաղանդ եւ ներուժ, որը պետք է բացահայտել՝ նպաստելով նրանց բազմակողմանի ու ներդաշնակ զարգացմանը: Որակյալ կրթության հասանելիությունն ու համապատասխան ռեսուրսների առկայությունն անհրաժեշտ են հատկապես գյուղական համայնքների երեխաներին՝ իրենց շուրջ աշխարհը փոխելու համար»։

IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանը նշել է, որ սա արդեն երկրորդ համագործակցությունն է ընկերությունների եւ COAF-ի միջեւ։

«Մի դրամի ուժն արդեն երկրորդ անգամ է ուղղվում Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամին, եւ սա շատ ուրախալի փաստ է։ Մեր հասարակության կրտսեր անդամներին առնչվող ցանկացած սոցիալական եւ կրթական հարց մշտապես Բանկի եւ Իդրամի ուշադրության կենտրոնում է եւ հանդիսանում է ԿՍՊ առանցքային ուղղություն», - ավելացրել է նա:

Դուք եւս կարող եք դառնալ բարի կամքի դեսպան՝ միանալով «Մի դրամի ուժը» նախաձեռնությանը։ Այդ նպատակով պարզապես պետք է կատարել ձեր վճարումները Idram&IDBank հավելվածով, Idram.am, IDBanking.am առցանց հարթակով կամ ընկերությունների տերմինալներով։
Դիտում՝ 15908
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW