Քննարկվում է թվային մանաթի ինտեգրումը Visa-ի ցանցին

07.07.2023 | 10:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#Visa #Ադրբեջանի Կենտրոնական բանկ
Visa-ն եւ Ադրբեջանի Կենտրոնական բանկը քննարկում են թվային մանաթի ինտեգրումը Visa-ի ցանցին։

Այս մասին ասել է Կենտրոնական Ասիայում եւ Ադրբեջանում Visa-ի փոխնախագահ եւ տարածաշրջանային մենեջեր Քրիստինա Դորոշը Trend-ին տված հարցազրույցում։

«Այժմ Ադրբեջանի Կենտրոնական բանկը, ինչպես եև մյուս երկրների կարգավորիչները, աշխատում է կարեւոր հարցերին պատասխանելու ուղղությամբ. ինչպիսի՞ն պետք է լինի լուծման ենթակառուցվածքը, ճարտարապետությունը եւ ինչպես է այն օգտագործվելու: Ինչպե՞ս է կարգավորողը որպես էմիտենտ փոխգործակցելու առեւտրային բանկերի հետ: Մենք բաց եւ կառուցողական երկխոսություն ենք վարում Ադրբեջանի ԿԲ-ի հետ՝ այս եւ այլ հարցերի շուրջ հետագա փոխգործակցության եւ համագործակցության համար համապատասխան ձեւաչափեր գտնելու համար»,- նշել է նա։
Դիտում՝ 13325

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW