12-ամսյա գնանկումը կազմել է 0․5%
06.07.2023 | 17:47 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ toptver.ru

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների համաձայն, 2023թ. հունիսին 2022թ. հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 5.5%, իսկ 2023թ. մայիսի համեմատ՝ 3.6% գնանկում:
Բանջարեղենի ապրանքախմբում 2023թ. հունիսին 2022թ. հունիսի համեմատ արձանագրվել է 28.1%, իսկ 2023թ. մայիսի համեմատ՝ 23.1% գնանկում:
Մրգի ապրանքախմբում 2023թ. հունիսին 2022թ. հունիսի համեմատ գները նվազել են 6.5%-ով, իսկ 2023թ. մայիսի համեմատ՝ 0.3% -ով:
Հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում 2023թ. հունիսին 2022թ. հունիսի համեմատ գրանցվել է 6.3%, իսկ 2023թ. մայիսի համեմատ՝ 1.3% գնանկում:
Կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում 2023թ. հունիսին 2022թ. հունիսի համեմատ գնաճը կազմել է 5.3%, իսկ 2023թ. մայիսի համեմատ արձանագրվել է 0.6% գնանկում:
Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2023թ. հունիսին 2022թ. հունիսի համեմատ արձանագրվել է 2.8% գնանկում, իսկ 2023թ. մայիսի համեմատ ՝ 1.3% գնաճ:
2023թ. հունիսին 2022թ. հունիսի համեմատ մսամթերքի ապրանքախմբում գրանցվել է 3.1% գնաճ, իսկ 2023թ. մայիսի համեմատ գների փոփոխություն չի արձանագրվել։
2023թ. հունիսին 2022թ. հունիսի համեմատ ձկան և ծովամթերքի ապրանքախմբում գնանկումը կազմել է 3.7%, իսկ 2023թ. մայիսի համեմատ՝ 1.6%։
Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2023թ. հունիսին 2022թ. հունիսի համեմատ գնանկումը կազմել է 20.8%, իսկ 2023թ. մայիսի համեմատ 3.8%:
2023թ. հունիսին 2022թ. հունիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 0.3 % գնաճ, իսկ 2023թ. մայիսի համեմատ՝ 0.1% գնանկում:
Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2023թ. հունիսին 2022թ. հունիսի համեմատ սակագներն աճել են 3.9%-ով, իսկ 2023թ. մայիսի համեմատ արձանագրվել է 0.1% նվազում:
Աննա Այվազյան
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: