ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է կորպորատիվ հաճախորդների սպասարկման նոր գրասենյակ
06.07.2023 | 17:14 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՎՏԲ-Հայաստան Բանկ




Նոր մասնաճյուղում հաճախորդներին հասանելի են հաշվարկադրամարկղային ծառայություններ, վարկային և խնայողական պրոդուկտներ, վճարային բիզնես-քարտեր և «Բանկ-Հաճախորդ» օնլայն ծառայությունը՝ հիմնական ֆինանսական ծառայություններին շուրջօրյա հասանելիությամբ:
Գրասենյակի դիզայնը և աշխատատեղերը նախագծված են ժամանակակից ոճով և պլանավորված են այնպես, որպեսզի ապահովեն անհատական մոտեցում հաճախորդին և նրա հարմարավետությունը սպասարկման բոլոր փուլերում. դրա համար նախատեսված են հանդիպումների հատուկ սենյակներ: Այցելուներին հասանելի է առանձնացված կայանատեղի:
«Հաճախորդների բարձրակարգ սպասարկումը, արդյունավետ բիզնես գործընթացների կառուցումը և բիզնես - պահանջների նկատմամբ ուշադրությունը կորպորատիվ սեգմենտում մեր աշխատանքի հիմնական առաջնահերթություններն են: Այսօր «Մոսկվա» մասնաճյուղը սպասարկում է միջին և փոքր բիզնեսի տարբեր ոլորտների շուրջ 1000 ընկերություններ, այս տարվա սկզբից վերջիններիս աճը կազմել է մոտ 15%: Մեր նոր գրասենյակի հարմարավետ միջավայրում հաճախորդները կարող են ստանալ բանկային ծառայությունների լայն շրջանակ»,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի ԺՊ Արա Ավագյանը:
«Մոսկվա» մասնաճյուղը գտնվում է ք. Երևան, Արամի 4/3, շենք 59 հասցեում: Հաճախորդների սպասարկումն իրականացվում է աշխատանքային օրերին՝ ժամը 9:30-17:00:
ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: