Visa-ն նախատեսում է Ադրբեջանում գործարկել Mercedes Pay վճարային ծառայությունը։Այս մասին Trend-ին ասել է Ուկրաինայում, ԱՊՀ երկրներում եւ Հարավարեւելյան Եվրոպայում Visa-ի թվային լուծումների գծով ավագ տնօրեն Ալեքսանդր Ստելմախը։«Mercedes մակնիշի մեքենա վարողները կկարողանան վճարում կատարել բենզալցակայաններում կամ էլեկտրաէներգիայով լիցքավորման կայաններում։ Այս լուծումը հիմնված է Visa Token Service տեխնոլոգիայի վրա»,- ասել է Ստելմախը:Mercedes Pay-ը գործում է EQS, EQE, S-դասի, C-դասի եւ GLC շարքերի մեքենաների համար: Tweet Դիտում՝ 12372