Մասկը կես տարվա ընթացքում բոլորից շատ գումար է վաստակել

04.07.2023 | 09:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#Իլոն Մասկ #Tesla #SpaceX
Իլոն Մասկը առաջին տեղն է զբաղեցրել է 2023 թվականի հունվար-հունիսին ամենաշատ գումար վաստակած մարդկանց վարկանիշում։

Bloomberg-ի տվյալներով՝ Tesla-ի ու SpaceX-ի հիմնադիրը եւ Twitter-ի սեփականատերը վերջին կես տարում վաստակել է $ 96,6 միլիարդ:

Երկրորդ տեղում Meta-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն է՝ $ 58,9 միլիարդ հասույթով:

Նրանց հաջորդում են Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, Oracle-ի ստեղծողներից Լարի Էլիսոնը եւ LVMH խմբի նախագահ Բեռնար Առնոն։

Աշխարհի 500 ամենահարուստ մարդիկ 2023 թվականի առաջին կիսամյակում ընդհանուր առմամբ վաստակել են $ 852 միլիարդ, հայտնում է Bloomberg-ը։
Դիտում՝ 7974

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW