Visa-ն հայտնել է «She's Next» թվային համայնքային հարթակի գործարկման մասին, որը նախատեսված է Արեւելյան եւ Հարավարեւելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի երկրների կին ձեռներեցների համար։ Հարթակը ստեղծվել է Emerging Europe-ի հետ համատեղ։Հարթակի նպատակն է համախմբել տարբեր երկրների կին ձեռներեցներին եւ նպաստել նրանց միջեւ գործնական կապերի հաստատմանը, փորձի փոխանակմանն ու միջազգային բիզնեսի ընդլայնմանը:«Կանանց ձեռներեցությանը նվիրված միջազգային միջոցառումներ անցկացնելով՝ մենք նկատեցինք, որ տարբեր երկրներից «She’s Next»-ի շրջանավարտներն ունեն ընդհանուր հետաքրքրությունների եւ արժեքների հիման վրա միավորվելու հակում: Արեւելյան եւ Հարավարեւելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի կին գործարարների շրջանում 2022 թվականին Visa-ի եւ Emerging Europe-ի համագործակցությամբ անցկացված հարցման արդյունքները ցույց տվեցին, որ հարցվածների 85 տոկոսը կմիանա ձեռներեցների միջազգային համայնքին: Այսպիսով, մենք ստեղծեցինք այն, որպեսզի նրանք կիսվեն իրենց լավագույն փորձով, սովորեն միմյանցից եւ աճեն որպես առաջնորդներ: Կարծում եմ, որ «She’s Next» թվային համայնքային հարթակը հեղափոխական նշանակություն կունենա Հայաստանի եւ ողջ տարածաշրջանի բոլոր գործարար կանանց համար», - ասել է Visa-ի ավագ փոխնախագահ Վիրա Պլատոնովան։ Վեբկայքը, որտեղ տեղակայված է հարթակը, պարունակում է բազմազան բովանդակություն եւ հասանելի է բոլորի համար: Կանայք կարող են գտնել ոգեշնչում եւ ավելին իմանալ առաջնորդության, կին ձեռներեցների ու օգտակար հմտությունների մասին: Վեբկայքը պարբերաբար թարմացվում է Emerging Europe-ի հետ համատեղ ստեղծված օգտակար բովանդակությամբ՝ փոդքասթեր, հարցազրույցներ, տարբեր ոլորտների փորձագետների գործնական խորհուրդներով հոդվածներ եւ այլն:«She’s Next» թվային համայնքային հարթակը բաց է բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են ձեռներեցությամբ՝ սկսած նրանցից, ովքեր ունեն բիզնես գաղափար, բայց դեռ չունեն գոյություն ունեցող բիզնես, մինչեւ ստարտափների սեփականատերեր եւ կայացած բիզնեսներ ղեկավարող կանայք:Ավելին իմանալու եւ միանալու համար այցելեք shesnext.emergingeurope.org։ Tweet Դիտում՝ 15335