Evocabank-ը The Nature of Leadership կոնֆերանսի խոսնակ Ջոնի Պեդիի մաստեր կլասի հովանավորն է

30.06.2023 | 17:59 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank #The Nature of Leadership #Ջոնի Պեդի
Սեպտեմբերի 29-ին տեղի կունենա ամենամյա տարածաշրջանային The Nature of Leadership կոնֆերանսը։

Ինչպես հայտնել են Evocabank-ից, վերջին տասնամյակի ընթացքում Cascade People & Business-ի կողմից կազմակերպվող այս կոնֆերանսը դարձել է կարևոր իրադարձություն բազմաթիվ մասնագետների եւ առաջնորդների համար: Ունենալով ավելի քան 30 միջազգային խոսնակ եւ հազարավոր մասնակից 40 տարբեր երկրից՝ կոնֆերանսի ընթացքում նոր ձեւաչափով բացահայտվելու է առաջնորդության ոլորտում վերջին միտումները եւ փորձը, զարգացման ոչ ստանդարտ ու այլընտրանքային մեթոդները։

Կոնֆերանսի հիմնական խոսնակը Bouncing Forward™-ի հիմնադիր, հայտնի վարքագծային ռազմավար, միջազգային համբավ ունեցող պրոֆեսիոնալ խոսնակ Ջոնի Պեդին է։

Evocabank-ն ամենամյա կոնֆերանսի հիմնական խոսնակ Ջոնի Պեդիի մաստեր կլասի հովանավորն է։

Որպես GSF (Global Speaker Federation) խորհրդի անդամ եւ Six Seconds International-ի ղեկավար, որն աշխարհի ամենամեծ EQ Network-ն է համարվում, Ջոնի Պեդին իր մեծ փորձով կօգնի բացահայտել արդյունավետ կառավարման բոլոր գաղտնիքները։

Նշվում է, որ Evocabank-ը եղել է նաեւ 2021թ․-ին անցկացված The Symphony of Leadership կոնֆերանսի գլխավոր հովանավորը։

«Evocabank-ը, լինելով նորարար եւ թվային բանկ, շարունակաբար ներդրումներ է կատարում կրթության եւ ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման մեջ՝ երիտասարդության համար ստեղծելով մեծ հնարավորություններ մի շարք ոլորտներում»,- ասված է բանկի հաղորդագրությունում:
Դիտում՝ 5554
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai